ԼԼիլիթ Սեդրակյան

ՀՀ իշխանություններն ամենօրյա գործունեություն են իրականացնում Արցախի անվտանգությունը ապահովելու համար. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ

ՀՀ իշխանություններն ամենօրյա գործունեություն են իրականացնում Արցախի անվտանգությունը ապահովելու համար. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ

Սեպտեմբերի 2-ին Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանին և Լիլիթ Սարգսյանին։

Արթուր Թովմասյանը նախ ողջունել է  հյուրերին Արցախի համար այս  կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության  հռչակման օրվա առթիվ Արցախ այցելելու և խորհրդարանում հյուրընկալվելու համար։

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է Արցախի Հանրապետության հռչակման նախապատմությունը, ապա՝ խոսել 2020 թ․ աշնանային պատերազմի ընթացքի և հետպատերազմյան իրողությունների մասին։

Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթներին։

Շնորհավորելով Արցախի Հանրապետության 31-ամյակը՝ ՔՊ պատգամավորները կարևորել են Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության հարցը։ Նրանց խոսքով՝ ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում ամենօրյա գործունեություն են իրականացնում Արցախի անվտանգությունը ապահովելու համար։

«Մենք ունենք փխրուն իրավիճակ, և պետք է այն ամրապնդել, որպեսզի լայնածավալ էսկալացիայի ռիսկերը հնարավորինս նվազեցնենք»,- նշել է Ռուստամ Բաքոյանը։

ՔՊ պատգամավորները խոսել են նաև Հայաստանի՝ Արցախին ցուցաբերվող սոցիալական մեծ ծրագրերի և այլ աջակցությունների մասին։

Հանդիպմանը ներկա էր Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում