ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Երևանում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Երևանում է

Արցախյան խնդրի հանգուցալուծումը դրական կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա,- Երևանում՝ Մայր բուհի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: Ռոուզ Գոթեմյոլլերը Հայաստանում է դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» առիթով: Հյուսիսատլանտյան դաշինքի բարձր ներկայացուցիչը ողջունել է արցախյան կարգավորմանն ուղղված Ժնևի գագաթնաժողովն ու Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը: Նա հույս է հայտնել, որ բանակցություններն ու դիվանագիտական ջանքերը արդյունք կտան: Ռոուզ Գոթեմյոլլերը բարձր է գնահատել նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում