Ուսուցիչների և դաստիարակների աշխատավարձերն ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել. ՀՀ վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստի ընթացքում խոսելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, անդրադարձավ ուսուցիչների և դաստիարակների աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտությանը:

«Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ այդ գործընթացը պիտի զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ: Ընդ որում՝ դա պետք է լինի շարունակական գործընթաց, և ատեստավորված ուսուցիչները 5 տարին մեկ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պիտի ստանան: Այսինքն՝ ամեն 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել և կրկին աշխատավարձի բարձրացում ունենալ:

Իսկ մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչներն այդ կարգավիճակը պահպանելու հնարավորություն չեն ունենալու, այսինքն՝ ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու»,- ասաց նա:  

Վարչապետի խոսքով՝ նույն գործընթացը պետք է ընդգրկի նաև մանկապարտեզների դաստիարակներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում