ԼԼիլիթ Ասատրյան

ՀԾԿՀ-ն նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

ՀԾԿՀ-ն նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել Հանձնաժողովին՝ ժամը 10։00- 17։00-ն, զանգահարելով հանձնաժողովի (010) 584 529 հեռախոսահամարով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ցանկության դեպքում կարող եք անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում