ԱԱլիս Մելիքսեթյան

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Օգոստոսի 31-ին, ժամը 13։55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի հյուսիսային սարալանջին այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տարոն-4 թաղամասի հյուսիսային սարալանջի և Բազումի լեռնաշղթայի միջև ընկած հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել է մոտ 120 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Բազում բնակավայրից 10 բնակիչ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում