ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 31-ին՝ ժամը 14։52-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 17-րդ կմ-ին Kia Sorento մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մետր գլորվելով՝ հայտնվել հարակից ձորակում։

Փրկարարները Kia Sorento մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել 1-03 ծառայության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում