ԼԼիլիթ Ասատրյան

Հայ-հնդկական համաժողով Բանգալորում

Հայ-հնդկական համաժողով Բանգալորում

Օգոստոսի 21-ին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հնդկաստանի տնտեսական-առևտրային կազմակերպության համատեղ ջանքերով Հնդկաստանի Կարնատակա նահանգի մայրաքաղաք Բանգալորում (գիտական, արդյունաբերական և ՏՏ ոլորտի կենտրոն) տեղի է ունեցել բիզնես համաժողով «Ներդրումների խրախուսում և աճ» կարգախոսով: Համաժողովին ներկա են եղել շուրջ 70 մասնակիցներ Կարնատակա նահանգի կառավարական, գործարար, ինչպես նաև կրթական և առողջապահական շրջանակներից:

May be an image of 1 person and standing

Միջոցառման ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ դեսպանի հետ քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրներն ու հեռանկարները, ներկայացրել մի շարք հետաքրքիր առաջարկներ՝ համատեղ իրագործման նպատակով: Մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահի ղեկավարած պատվիրակության հայաստանյան այցի դրական արդյունքների լույսի ներքո։

May be an image of 9 people, people sitting and people standing

Իր ելույթում ՀՀ դեսպանը խոսել է ավանդաբար լավ երկկողմ քաղաքական հարաբերությունների պատմական հիմքերի մասին և գոհունակությամբ նշել դրանցում առավել դրական մթնոլորտի ձևավորման փաստը վերջին տարիներին, ինչին իր հերթին շատ են նպաստել երկու երկրների ԱԳ նախարարների փոխայցելությունները: Դեսպան Բաբախանյանը նշել է, որ հարկավոր է բոլոր ջանքերը ներդնել, նախևառաջ, հայկական և հնդկական տարբեր ընկերությունների միջև փոխադարձ ճանաչելիության և վստահության աճի ուղղությամբ: Այդ կապակցությամբ նա կոչ է արել ներկաներին՝ առավել ակտիվ մասնակցել Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին և համաժողովներին:

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor

Միջոցառման ավարտին Հնդկաստանի Եվրասիական առևտրի խորհրդի հանձնակատար Յաթեշ Վենկատեշի և Բանգալորի արվեստի միջազգային փառատոնի տնօրենի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։

May be an image of 9 people and people standing

Հաջորդ օրը տեղի է ունեցել Հնդկաստանում Հայաստանի դեսպանի և Կարնատակա նահանգի ՏՏ ոլորտի և բարձրագույն կրթության նախարարի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գիտության, կրթության և ՏՏ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված բազմաթիվ հարցեր։ 

May be an image of 11 people, people sitting, people standing and indoor
                                                              

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում