ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:

Երևան քաղաքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում