ԳԳոհար Սարգսյան

Շիրակի մարզի դպրոցներում նախատեսվում է շուրջ 553 մլն դրամի նորոգման, բարեկարգման աշխատանքներ իրականացնել

Շիրակի մարզի դպրոցներում նախատեսվում է շուրջ 553 մլն դրամի նորոգման, բարեկարգման աշխատանքներ իրականացնել

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։

 

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորել է խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և ուրախությամբ փաստել, որ տարին կարևոր նախաձեռնությամբ են մեկնարկում։ Շիրակի մարզպետարանը, վարչապետի հանձնարարականով, ներկայացրել է մարզի 21 դպրոցի վերանորոգման հայտ, որոնք փոխվարչապետի մոտ կայացած քննարկման ժամանակ նախնական ընդգրկվել են անհետաձգելի կապիտալ բնույթի ծրագրում։ Նախատեսվում է շուրջ 553 մլն դրամ գումարի շրջանակներում դպրոցներում իրականացնել տանիքների նորոգման, դռների, պատուհանների փոխարինման, սանհանգույցների, աստիճանների վերակառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքներ։
 
«Կառավարությունը հավատարիմ է խոստմանն ու 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը քայլ քայլ կյանքի է կոչվում։ Կրթական ոլորտը, լինելով առաջնային ոլորտ պետական համակարգում, վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում՝ օրենսդրական, որոնք բերել են նոր որակ: Ես լիահույս եմ, որ այդ մոտեցումների ընկալումը, ինչպես նաև հստակ չափորոշիչների սահմանումը անմիջականորեն ազդեցություն է ունենալու մեր կրթության որակի վրա՝ դրական առումով: Մեզ համար չափազանց կարևոր է կրթության պատշաճ որակը, կարևոր հանգամանք է, որ աշակերտը դպրոց մուտք գործելիս հասկանա, որ սա կրթական հաստատություն է: Ես կրկին հորդորում եմ Ձեզ դպրոցում աշակերտներին վերաբերվել որպես, նախևառաջ, ՀՀ քաղաքացի, արժանապատիվ քաղաքացի: Մենք ազատ մտածող, իրավագիտակից, պատասխանատու, հայրենասեր քաղաքացի կերտելու մեծ առաքելություն ունենք»,- նշել է մարզպետը։
 
 
Մարզպետը հորդորել է ուշադրություն դարձնել դպրոցական միջավայրում անհանդուրժողականության՝ բուլինգի դրսևորումներին, լինել հետևողական, որպեսզի որևէ աշակերտ խտրական վերաբերմունքի չարժանանա։
 
«Աշակերտը պետք է լինի դպրոցի հոգածության կենտրոնում, եթե անգամ ունի ցածր առաջադիմություն: Դպրոցը, ուսուցիչները առավելապես տնօրենները, պետք է ձեռք մեկնեն, որպեսզի աշակերտը կարողանա մեկ քայլ առաջ գնալ: Եվ ամենակարևորը, դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ աշակերտները սիրում են գալ: Խնդրում եմ ուշադրություն դարձնել դպրոցում աշակերտների վարքին, պատշաճ աշակերտական տեսքին, միևնույն ժամանակ չբռնանալով աշակերտի, որպես մարդու, հիմնարար իրավուքներին: Կրթության որակի մասին խոսելիս պետք է ընդգծեմ, որ Շիրակի մարզը նախորդ ուսումնական տարվա ընթացքում ունեցել է շատ բարձր արդյունքներ, և՛ օլիմպիադաների արդյունքում, և՛ առաջադիմության»,- փաստել է մարզպետը:
 
Մարզը 2020-2021 ուստարում ունեցել է 17 մեդալակիր, բուհ է ընդունվել 833 շրջանավարտ, որոնցից 213-ը՝ առաջին անվճար հայտով։ 2021-2022 ուստարում դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերին մասնակցել են 151 աշակերտներ՝ արժանանալով 27 դիպլոմի, 24 գովասանագրի։
 
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն անդրադարձել է կրթական համակարգի մի շարք նորությունների` պարզաբանումներ ներկայացնելով կատարված օրենսդրական, վարչարարական փոփոխությունների, փորձարկվող կրթական նոր չափորոշիչների, առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացի, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունների և այլնի վերաբերյալ։
 
Քննարկվել են ուսուցիչների պարտադիր ու կամավոր վերապատրաստման գործընթացին, ատեստավորմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում