ՎՎահե Դավթյան

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգի վերաբերյալ Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 2019 թ. նոյեմբերի 21-ի N1667-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշման Հավելվածով:

 

Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնել ցանկացողները (այսուհետ՝ հայտատու) լիազոր մարմին են ներկայացնում պայմանագիր կնքելու մասին հայտ՝ նշելով՝
 

1) հայտատուի տվյալները (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը).

2) ձկան և խեցգետնի տեսակը.
3) չափաքանակը.
4) օգտագործման ենթակա տարածքը (տեղադիրքը).
5) օգտագործման ժամանակահատվածը.
6) որսամիջոցները.
7) ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը և նկարագիրը.
8) ձկնորսների քանակը և անձնագրային տվյալները։

 

Փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարության կայքէջում համապատասխան հայտարարությունը տեղադրելու օրվանից 10 օրվա ընթացքում:

 

Դիմումի և հայտի ձևեր՝ (կցված են):

 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նոր կարգավորումներով արդյունագործական նպատակով օգտագործման իրավունքը վերապահված է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց։

 

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման ժամկետը սահմանված է մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում