ԳԳոհար Սարգսյան

ԲՏԱ փոխնախարարը ներկա է եղել ՀՀ-ում ռուսաստանյան բազմաոլորտ գործարար առաքելության միջոցառմանը

ԲՏԱ փոխնախարարը ներկա է եղել ՀՀ-ում ռուսաստանյան բազմաոլորտ գործարար առաքելության միջոցառմանը

Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում oգոստոսի 24-26-ը կայացել է ռուսական ընկերությունների բազմաոլորտ գործարար առաքելությունը, որի կազմակերպիչը Ռուսաստանի արտահանման կենտրոնն (АО «РЭЦ») է:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է միջոցառման շրջանակներում տեղի ունեցած «Ռուսական տեխնոլոգիաների արտահանում՝ Հայաստանի արդիականացման նպատակով. ՏՏ լուծումներ քաղաքային միջավայրի զարգացման և «Խելացի քաղաքի» ստեղծման համար» կլոր սեղան քննարկմանը:
 
 
Կլոր սեղանի ընթացքում անդրադարձ է կատարվել «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման, «Շարժունակությունը որպես ծառայություն» հարթակի, տրանսպորտում ՏՏ և թվային լուծումների, անօդաչու տեխնոլոգիաների, ճանապարհների թվային երկվորյակների, մեծ տվյալների (Big Data) ներդրմանն առնչվող հարցերին:

 

Միջոցառմանը մասնակցել են ռուսական մոտ 40 ընկերություններ այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են ՏՏ-ն, «Խելացի քաղաքը», կրթական արտադրանքը և ուսումնական միջոցները, սննդի և ագրոարդյունաբերական համալիրը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական և նավթային արդյունաբերությունը, երաժշտական սարքավորումները և այլն:
 

 

Գործարար առաքելության շրջանակներում ռուս արտադրողների և հայաստանյան ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման շուրջ 250 հանդիպում է տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցություն հաստատելու հնարավոր ուղիներն ու ձևաչափերը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում