ԳԳոհար Սարգսյան

Հանրապետությունում սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման նպատակով 2022 թ. հատկացվել է շուրջ 11 մլն դրամ

Հանրապետությունում սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման նպատակով 2022 թ. հատկացվել է շուրջ 11 մլն դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։

 

Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով 2022 թվականին հատկացվել է շուրջ 11 մլն դրամ։

 

Ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայություններն ուղղված են շահառուների մանր և խոշոր մոտորիկայի, լսողական ընկալման, զգայարանների արդյունավետ օգտագործման և այլ հմտությունների զարգացմանն, ինչպես նաև սպիտակ ձեռնափայտի միջոցով տեղաշարժման ուսուցմանը։

 

Ծառայություններից օգտվելու նպատակով՝ տեսողության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան անձինք կարող են դիմել Երևանում՝ «Լիարժեք կյանք» և Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություններին, իսկ 18 տարեկանից բարձր քաղաքացիները՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ուղեգիր ստանալու համար):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում