ԳԳոհար Սարգսյան

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակն ավելացվել է 300 տոննայով

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակն ավելացվել է 300 տոննայով

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով, և որսի իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

 

Որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված լրացուցիչ ուսումնասիրությունները։

 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նոր կարգավորումներով արդյունագործական նպատակով օգտագործման իրավունքը վերապահված է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց։

 

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման ժամկետը սահմանված է մինչև սեպտեմբերի 5-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում