ԼԼիլիթ Ասատրյան

Միայն համատեղ աշխատանքն է թույլ տալիս երկաթուղուն հստակ կատարել իր խնդիրները. Մելնիկովը Սանոսյանին շքանշան է շնորհել

Միայն համատեղ աշխատանքն է թույլ տալիս երկաթուղուն հստակ կատարել իր խնդիրները. Մելնիկովը Սանոսյանին շքանշան է շնորհել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի կողմից շնորհվել է «Համագործակցություն, փոխգործակցություն» շքանշան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Երկուստեք ընդգծվել է, որ նախարարության և երկաթուղու սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ ամեն օր լուծվում են Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բեռնափոխադրումների կազմակերպման կարևորագույն խնդիրներ։ Մեծ աշխատանք է տարվում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների պահպանման և սպասարկման ուղղությամբ։

 
«Միայն համատեղ աշխատանքն է թույլ տալիս երկաթուղուն հստակ կատարել իր խնդիրները»,- ընդգծել է Ա․Մելնիկովը։
 
Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և կարևորել ՀԿԵ-ի հետ փոխգործակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում