Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վատիկան

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վատիկան

Հանրապետության ղեկավարը պաշտոնական այցով Վատիկանում էր: Նախագահ Սարգսյանն  առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունն ընդգծել են, որ Հայաստանի և Վատիկանի միջև ամուր հիմքեր ունեցող հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից:  Մինչ այդ «Վիտտորիանո» թանգարանային համալիրում Սերժ Սարգսյանը մասնակցել է «Արևելքի առակ. քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև»  լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Այնտեղ ներկայացված են ինը երկրներում արված լուսանկարներ, նաև տեսաֆիլմ Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման մասին:

Ցուցահանդեսը  հսկայական հետաքրքրություն է առաջացրել, ներկաների թվում են կաթոլիկ եկեղեցու կարդինալներ, շուրջ յոթ տասնյակ երկրների դեսպաններ, քաղաքական, հասարակական ու մշակութային էլիտայի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ եթե աշխարհն առանց երկիմաստության օբյեկտիվ ու իրական գնահատականներ տար Հայոց ցեղասպանությանը, ապա այսօր հնարավոր չէր լինի խոսել նույնիսկ ցեղասպանությունների կրկնության մասին:
Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ, նախագահը մոմ է վառել:

Նախագահը նաև գրառում է կատարում եկեղեցու պատվավոր հյուրերի գրքում՝ նշելով, որ անցյալից պետք է դասեր քաղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում