ԼԼիլիթ Ասատրյան

Վերին Շորժա գյուղին հարակից սարում այրվել է մոտ 450 հա խոտածածկույթ

Վերին Շորժա գյուղին հարակից սարում այրվել է մոտ 450 հա խոտածածկույթ

Օգոստոսի 28-ին, ժամը 14:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Շորժա գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 21:11-ին: Այրվել է մոտ 450 հա խոտածածկույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում