Արցախի Խնապատ գյուղում 19 հեկտար այգի է հիմնվել. բերքը պատրաստվում են արտահանել

ՆՆարեկ Սահակյան

Արցախի Խնապատ գյուղում ներդրումային ծրագրով ազնվամորի, անփուշ մոշ, կեռաս, բալ ու սերկևիլ են մշակում: 19 հեկտար մակերեսով այգին տարիներ առաջ հիմնադրել է գյուղի ռուսաստանաբնակ գործարար Արթուր Բադալյանը: Ընկերության տնօրենն ասում է՝ սկզբնական շրջանում ստիպված էին բազմաթիվ խնդիրներ հաղթահարել:

Աշոտ Բալասանյան (Ընկերության տնօրեն) - Այս ծավալի, այս չափերի այգի երևի Ղարաբաղում առաջինը մենք ենք տնկել: Երկրորդ խնդիրն այն է, որ մասնագետներ չկան, ովքեր կզբաղվեն այս մշակաբույսի դեղորայքով, հիվանդությունների կանխարգելմամբ, բայց տարիների ընթացքում ինքընստինքյան ձեռք ենք բերել մեր փորձը:

Տունկից երկու տարի հետո սկսել են բերք հավաքել: Ազնվամորու նախորդ տարվա բերքատվությունն, օրինակ, կազմել է 22 տոննա: Բերքահավաքի և քաղհանի շրջանում միայն ազնվամորին հավաքելու համար 100 մարդ է աշխատում:

Ալվարդ Բաբայան (Բանվոր) - Կիլոգրամի դիմաց ենք վարձատրվում: Ազնվամորին կշռում են, մեկ կոիլոգրամի դիմաց վճարում 400 դրամ: Օր է լինում, որ 5, 6, 7, 8 հազար, մարդ կա մինչև 10, 11 հազար դրամ է վաստակում:
Հավաքված բերքը տեղում կշռում ու տեսակավորում են: Խորենն այգում կլոր տարի անելիք ունի՝ ընկերության տրակտորսիտն է: Բերքահավաքի շրջանում, սակայն, օգնության է հասնում բանվորներին:

Խորեն Գաբրիելյան (Տրակտորիստ) - Կատարում եմ փխրեցում և վար: Իսկ բերքահավաքի ժամանակ օգնում եմ բերքը հավաքեն: Մեքենայով շրջում եմ դածտով, լցված դույլերը հավաքում, դատարկները բաժանում, գալիս տեղում կշռում ենք, որ դրա դիմաց վճարեն բանվորների գումարը:

Եթե նախորդ տարիներին ազնվամորին ու մոշն իրացնում էին տեղական շուկայում, ապա այժմ դրա մի մասն են վաճառում Ստեփանակերտում: Զգալի մասը սառնարանային տնտեսությունում պատրաստում են արտահանման:

Աշոտ Բալասանյան - Առաջին անգամ մեծ քանակությամբ բալ ենք հավաքել՝ մոտ 10 տոննա բալ ենք հավաքել: Հիմնականում արտահանելու ենք մեր արտադրանքը: Մոտ 10 տոկոսն ենք իրացրել տեղական շուկայում:

Աշոտ Բալասանյանը համոզված է՝ հաջորդ տարի, երբ բերք կտան նաև նորատունկ ծառերը, այգում աշխատատեղերի քանակը կկրկնապատկվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում