ԼԼիլիթ Ասատրյան

Հստակ ծրագրերի և նախագծերի իրագործման համար առկա է մեծ հնարավորություն. Երևանի քաղաքապետը՝ Ղազախստանի դեսպանին

Հստակ ծրագրերի և նախագծերի իրագործման համար առկա է մեծ հնարավորություն. Երևանի քաղաքապետը՝ Ղազախստանի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Առանձնակի կարևորելով գործընկերային հարաբերությունների զարգացումը Երևանի և Ղազախստանի քաղաքների միջև՝ քաղաքապետ Սարգսյանը նկատել է, որ հստակ ծրագրերի և նախագծերի իրագործման համար առկա է մեծ հնարավորություն: Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է նաև քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնց բարեփոխման համար Երևանը կարող է աշխատանքներ տանել գործընկեր քաղաքների և կազմակերպությունների հետ՝ ուսումնասիրելով վերջինների հաջողված փորձը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը միտված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: Դեսպանն անդրադարձել է նաև մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երևանին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում