ԱԱլիս Մելիքսեթյան

ՃՏՊ Ավշար գյուղում․ կա զոհ

ՃՏՊ Ավշար գյուղում․ կա զոհ

Օգոստոսի 25-ին, ժամը 00։49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Խորենացի փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռ․ Ա․-ին (ծնված 1978 թ.), ով տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Ռ. Ա․-ի դին մոտեցրել շտապօգնության մեքենային, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում