ԱԱրսեն Մկրտչյան

Փաշինյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահին՝ Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ

Փաշինյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահին՝  Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի մասին, որի պատճառով զոհվել և տուժել են Ղրղզստանի քաղաքացիներ։

Այդ կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ղրղզստանի ողջ ժողովրդին։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում