ԳԳոհար Սարգսյան

Շիրակի մարզում Թումո շարժական կենտրոն կկառուցվի

Շիրակի մարզում  Թումո շարժական կենտրոն կկառուցվի

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Դավթի փողոց 27/2 հասցեում գտնվող «Բարեկամության այգու» հողամասից 338 քմ մակերեսով հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար: Նշված տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Համաձայն հիմնադրամի ներկայացրած տեղեկատվության՝ վերջինս իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները 12-18 տարեկան երեխաներ են, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների նոր ծրագրերին համապատասխան մշակված բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) առարկաների ուսումնական նյութերի տպագրություն, Տավուշի մարզում այդ առարկաները դասավանդող ուսուցիչների վերապատրաստում։ Վերապատրաստվելու է մարզի 212 ուսուցիչ։ Վերապատրաստումներն իրականացնելու համար մշակվել է վերապատրաստման մոդուլ՝ 14 ժամ տևողությամբ: Վերոնշյալ ծախսերի իրականացման համար առաջարկվում է վերաբաշխման միջոցով հատկացնել 31,717.3 հազար դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ հողամաս կնվիրաբերվի ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքին՝ Նոր Գյուղ բնակավայրում մանկապարտեզ կառուցելու նպատակով: Որոշմամբ սահմանվում է նաև, որ մանկապարտեզի կառուցման նպատակով 2022-2023 թթ. կիրականացվի 213 626 770 մլն դրամի ներդրում, որից 149 538 739 դրամը կիրականացվի պետական բյուջեի, իսկ 64 088 031 դրամը՝ Ակունք համայնքի միջոցների հաշվին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում