Կառավարությունը պատրաստ է համակարգված ձևով օգնել ներդրողներին ենթակառուցվածքային օժանդակության հարցերում. Քերոբյան

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը պատրաստ  է այսուհետ համակարգված ձևով օգնել ներդրողներին ենթակառուցվածքային օժանդակության հարցերում: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Օրինակ` եթե ինչ-որ ներդրողի անհրաժեշտ է ենթակառուցվածքային օժանդակություն, ապա Կառավարությունը որոշակի պայմաններով պարտավորվում է կատարել այդ ներդրումը»,- ասաց նախարարը:

Նախարարն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է տեսնում ընկերությունների կողմից:

Անդրադառնալով «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունին` Քերոբյանը նշեց, որ Կառավարությունը չի փոխհատուցի տուժած տնտեսվարողներին:

Նախարարը հայտնեց, որ նշյալ առևտրի կենտրոնում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը:

«Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել, ապա Կառավարությունն այստեղ անելիք չունի:

Հայաստանի ընկերությունները պետք է սովորեն աշխատել բարձր ստանդարտներով»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում