ԼԼիլիթ Ասատրյան

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների համար պետության կողմից նպատակային ֆինանսավորում տրամադրելու նախագիծը կքննարկվի ԱԺ-ում

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների համար պետության կողմից նպատակային ֆինանսավորում տրամադրելու նախագիծը կքննարկվի ԱԺ-ում

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել  «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու մասին»  նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում:

Նոր կարգավորմամբ առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն, ըստ որի՝ հատուկ ծրագիր իրակա­նացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով:

Մասնավորապես տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ, ինչպես նաև հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետությունը պետբյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհա­նուր և հատուկ հանրակրթական ծրագրերով նախատեսված դասա­գրքերով:

Նախատեսվում է պետական բյուջեի միջոցներից նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնա­գիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար սահմանել նպատակային ֆինանսավորում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով:

Վերոնշված փոփոխությունների նպատակն է նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնա­գիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում անցնել համընդհանուր ներառման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում