ՍԱՏՄ-ն 10 օրում առանց փաստաթղթի 10 տոննա միս է հայտնաբերել

ՎՎահե Կոստանդյան

Առանց փաստաթղթի հայտնաբերված 10 տոննա միս 10 օրում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամփոփել է գիշերային ստուգումների արդյունքը: Ստուգումներն իրականացվում են Երևան մտնող վեց մայրուղիների մուտքերին:

Արթուր Շատվորյան (ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ) - Կազմել ենք 22 արձանագրություն առանց ուղեկցող փաստաթղթի՝ առանց ձև 5-ի, ընդհանուր մոտ 5500 կգ մսեղիք, գյուղատնտեսական շուկաներում կազմվել է 12 արձանագրություն, կասեցվել ա մոտավորապես 3500 կգ մսեղիքի վաճառք:

22-ից 12-ի մասով վարչական վարույթ է հարուցվել, մնացած դեպքերի մասով գործընթացը շարունակվում է, բոլորն են պատժվելու՝ վստահեցնում է ՍԱՏՄ պատասխանատուն: Ստուգումներ են իրականացվել Նոր Նորքի, Մալաթիայի, Մերգելյան ինստիտուտի մոտակայքի և Խորենացու փողոցի՝ ժողովրդին հայտնի ԳՈՒՄ-ի շուկայի հարակից մսի վաճառակետերում: Առանց փաստաթղթի մսի ամենամեծ խմբաքանակը հայտնաբերվել է հենց ԳՈՒՄ-ի շուկայի տարածքում: 5-րդ ձևի պիտակի կեղծում չի հայտնաբերվել:

Արթուր Շատվորյան - Մարդիկ փորձեցին ոչ թե հասկանալ, գալ օրենքի դաշտ, այլ փորձեցին զարտուղի ճանապարհներով, շրջանցելով կետերը, մսեղիքը հասցնել Երևան, դրա համար էլ մենք մի քանի անգամ վերահսկողության ժամերը փոխեցինք: Վերջին անգամ ԳՈՒՄ-ի շուկայի տանող ճանապարհները վերահսկեցինք և ամենամեծ հայտնաբերված խմբաքանակը այդ ժամանակ ենք հայտնաբերել մոտ՝ 20 կենդանու մսեղիք:

Մի՛ փորձեք շրջանցել օրենքը՝ հորդորում է Արթուր Շատվորյանը: Առավել ևս, որ սեպտեմբերի 1-ից ոչ միայն Երևան մտնող մայրուղիներին են ստուգումներ լինելու, այլև մարզերում: Ստուգվելու են ոչ միայն մսի վաճառակետերը, այլև սննդի օբյեկտները՝ ռեստորաններից մինչև մանկապարտեզներ: Տեսուչներից բացի, առանց փաստաթղթի մսեղիքի հետագիծը, այսինքն՝ որտեղից է եկել և ում է պատկանում, կստուգի ՍԱՏՄ աշխատակիցների առանձին խումբը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում