ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ վարորդը մահացել է

ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ վարորդը մահացել է

Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:01-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի մոտ տեղի է  ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածնին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում