ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 17։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված տանը (200 քմ)։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։17-ին։

Մասամբ այրվել են տան երեք սենյակների (70 քմ) գույքը և կենցաղային իրեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում