ԱԱրսեն Մկրտչյան

Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է ականանետի ական

Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է ականանետի ական

Օգոստոսի 22-ին՝ ժամը 10։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով, որն ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում