ԳԳոհար Սարգսյան

Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ Զովունի գյուղում

Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ Զովունի գյուղում

Օգոստոսի 22-ին՝ ժամը 08։57-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ «Անի պրոդուկտ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1979 թ ) և Renault (վարորդ՝ Խ․ Հ․, ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Renault մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը` մասամբ։

Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ․ Բ.-ն և ուղևոր Վ․ Ղ․-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1992 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1999 թ.)՝ «Եղվարդի» ԲԿ, իսկ Renault մակնիշի ավտոմեքենայի վարորդ Խ․ Հ․-ն և ուղևոր Բ․ Հ․-ն՝ «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են Nissan մակնիշի ավտոմեքենան և փակել բազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում