ԼԼիլիթ Ասատրյան

Գավառ քաղաքի «Դոմիկներ» կոչվող փողոցում այրվել է ավտոմեքենա

Գավառ քաղաքի «Դոմիկներ» կոչվող փողոցում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 21-ին, ժամը 21:20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Դոմիկներ» կոչվող փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Միքայելյան 2-րդ փողոցում այրվում է կայանած «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:55-ին, մարվել՝ 23:49-ին: Այրվել են ավտոմեքենան և վերջինիս թափքում կուտակած մոտ 160 հակ անասնակեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում