ԳԳոհար Սարգսյան

Անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեկնածուների թեստավորման փուլը

Անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեկնածուների թեստավորման փուլը

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեկնածուների թեստավորման փուլը:

 

Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեկնածուների թեստավորման փուլին մասնակցել է 47 դիմորդ: Թեստավորման ավարտից անմիջապես հետո մրցութային հանձնաժողովը հրապարակել է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

 
Թեստավորման փուլը հաղթահարել է 44 հավակնորդ և անցել հաջորդ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով թեկնածուների հարցազրույցի փուլը, որի ընթացքում իրականացվելու է նաև թեկնածուների բարեվարքության ստուգումը:

 

Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների մրցութային հանձնաժողովի (Հանձնաժողով) կազմում են եղել Հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամներ՝ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը:

 

Թեստավորման մրցույթին որպես դիտորդ մասնակցել է նաև «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:

 

Գրավոր փուլի մասնակիցները մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ մեկօրյա ժամկետում, կարող են դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում