ԼԼիլիթ Ասատրյան

Առաջինի լրատվական ալիքը վերադառնում է հանրային մուլտիպլեքս

Առաջինի լրատվական ալիքը վերադառնում է հանրային մուլտիպլեքս

Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ Առաջինի լրատվական ալիքը վերադառնում է հանրային մուլտիպլեքս: Այսպիսով, մեր հեռուստադիտողները կրկին կարող են հետևել Առաջինի լրատվական ալիքին սովորական թվային ընդունիչով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում էր ստացվել առ այն, որ ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021 թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: Արդյունքում՝ դադարեցվել էր Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը: Նախօրեին հանրային մուլտիպլեքսում հեռարձակում ունեցող բոլոր հեռուստաընկերությունները դիմել էին ՀՌՀ նախագահին ՀՀ վարչական դատարանի դատական ակտերով հեռուստաընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակումը դադարեցնելու խնդրի կարգավորման նպատակով:  Հեռուստաընկերությունները մեդիադաշտի լիազոր մարմնից հայցել էին ստանալ պաշտոնական մեկնաբանություն գործող օրենսդրության շրջանակում և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համատեքստում՝ առաջարկելով շարունակել «Առաջինի լրատվական ալիք», «Արմենիա ԹիՎի, «Երկիր մեդիա», «Շանթ», «Ա-ԹիՎի» և «Կենտրոն ԹիՎի» ծրագրերի հեռարձակումը մինչև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից նոր մրցույթների ամփոփումը:

Հանձնաժողովի որոշմանը և հիմնավորումներին կարող եք ծանոթանալ ՀՌՀ կայքում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում