ՆՆարե Թադևոսյան

IDBank-ով վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի ավտոմատ՝ մեկ օրում

IDBank-ով վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի ավտոմատ՝ մեկ օրում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումն այսուհետ ավտոմատացված է, տեղեկացնում են արդարադատության նախարարությունից: IDBank-ի միջոցով կատարելով անհրաժեշտ վճարումը՝ ապաարգելադրումը կիրականացվի մինչև մեկ օրում՝ նախկին 5-7 օրվա փոխարեն։ Գործընթացի պարզեցումը հնարավոր է դարձել թվային լուծումների ներդրման շնորհիվ: ՀԿԱԾ-ի և IDBank-ի միջև համագործակցության արդյունքում մեկնարկում է պիլոտային ծրագիր, որը թույլ կտա խնայել ժամանակ ու մարդկային ռեսուրսներ և ավտոմատացնել ողջ ընթացքը։

Այսպիսով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման պահանջ ուղարկելիս վերջինիս կողմից պատասխանն այսուհետ ստացվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ուստի բռնագանձման ենթակա գումարի ամբողջական առկայության և բռնագանձումն իրականացնելու հնարավորինության դեպքում ՀԿԱԾ-ի կողմից կիրառված բոլոր տեսակի արգելանքների, այդ թվում՝ մնացած գումարի և հաշիվների ապաարգելադրումը տեղի կունենա մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Ավտոմատացման նոր համակարգը թույլ կտա ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց՝ խուսափելով երկար վարչարարությունից։ Քաղաքացիների հաշիվներն արագ կապաարգելադրվեն՝ բացառելով մարդկային գործոնի արդյունքում սխալվելու հավանականությունը, և ՀԿԱԾ-բանկ հարաբերությունները կկարգավորվեն արագ և անսխալ։

Գործընթացը շարունակական է, և այս համակարգը ներդրվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում