ՎՎարդուհի Հարությունյան

ԵՄ ԱԳ նախարարներն օգոստոսի 30-31-ը վերջնական որոշում կկայացնեն ՌԴ-ի նկատմամբ վիզային քաղաքականության վերաբերյալ

ԵՄ ԱԳ նախարարներն օգոստոսի 30-31-ը վերջնական որոշում կկայացնեն ՌԴ-ի նկատմամբ վիզային քաղաքականության վերաբերյալ

Եվրամիության երկրները ռուսաստանցիներին ամբողջությամբ չեն զրկի վիզաներից: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կշարունակեն Շենգենյան վիզա ստանալ հումանիտար նկատառումներով:

Պաշտոնյան նաև հաստատել է լրատվամիջոցների այն տեղեկությունը, որ ՌԴ քաղաքացիներին վիզա տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Պրահայում՝ օգոստոսի 30-31-ը ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում