ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Սևան-Մարտունի ավտոճանապարհին․ կա զոհ

ՃՏՊ Սևան-Մարտունի ավտոճանապարհին․ կա զոհ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 23։12-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Grand Cherokee մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մետր գլորվել և հայտնվել հարակից ձորակում։

Ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ս․-ը (ծնված 1959 թ․) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածը մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում