Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

ՎՎահե Կոստանդյան

Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը: Այստեղ կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռ խորհրդային տարիներից շահագործվող ենթակառուցվածքները:

Նորա Մարտիրոսյան աղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար- Բավականին խնդրահարույց վիճակում էր, փոսեր էին գոյացել, որոշակի նստվածքներ կային: Հաշվի առնելով, որ ծրագրում և պայմանագրում գործող կային խնայողություններ, Ասիական բանկի հետ քննարկումների և Կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշեցինք ճանապարհի այդ հատվածը ներգրավել Քաղաքային կայուն զարգացման ծրագրի մեջ:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով դեռ հունիսին շահագործման հանձնվեց Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը՝ ներառյալ կամուրջը: Նույն ծրագրի շրջանակում ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են Բաբաջանյան-Աշտարակ հատվածում: Երկու ճանապարհի միջնամասում է գտնվում խնդրահարույց մեկկիլոմետրանոց հատվածը:

Նորա Մարտիրոսյան - Մենք նախատեսում ենք փոխել պաստառը 50 սմ խորությամբ, ներառյալ նաև ասֆալտային ծածկը, Իսակովի փողոցից դեպի Բաբաջանյան գնացող թևը ևս` այդ ճանապարհահատվածի մեջ:

Իսկ Բաբաջանյան-Աշտարակ հատվածում, որտեղ կառուցվում է ստորգետնյա անցում, կոմունիկացիոն լուրջ փոփոխություններ են արվել. տեղափոխվել է երկու խոշոր կոյուղու գիծ: Բ-4 թաղամասին հարող տարածքում կկառուցվի նաև կամրջային անցում, քանի որ երթևեկությունը լինելու է անընդմեջ՝ առանց լուսացուցային կարգավորման: Շինաշխատանքների տեմպը լավն է՝ ասում է Նորա Մարտիրոսյանը, եթե եղանակային պայմանները չխոչընդոտեն, աշխատանքը կավարտեն տարեվերջին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում