ԱԺ-ն ընդունեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը

2018-ի ամենակարևոր ֆինանսական փաստաթուղթը օրենսդիրում հաստատվեց: Խորհրդարանն այսօր 64 կողմ, 35 դեմ ձայներով ընդունեց պետական բյուջեի նախագիծը: Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցությունից հայտարարել են, թե համարում են, որ այս բյուջեն տնտեսական աճի լուրջ հիմքեր չի ստեղծում և դեմ են քվեարկել, նույնն է արել նաև «Ելք» խմբակցությունը: Առաջին ընթերցմամբ, 73 կողմ, 12 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունվել է նաև ընտանիքում բռնության դեմ օրինագիծը: Նախօրեին քննարկած մյուս բոլոր նախագծերը քվեարկելուց հետո օրենսդիրն ամփոփել է քառօրյան: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում