ԼԼիլիթ Ասատրյան

7-ամյա երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում. փրկարարներն օգնություն են ցուցաբերել

7-ամյա երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում. փրկարարներն օգնություն են ցուցաբերել

Օգոստոսի 13-ին, ժամը 20:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Մ․ Ա․-ին (ծնված 2015 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում