ԼԼիլիթ Ասատրյան

Մեկնարկել է «Սիմֆոնիկ Երևան» երաժշտական փառատոնը

Մեկնարկել է «Սիմֆոնիկ Երևան» երաժշտական փառատոնը

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգային երեկոն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանն ունկնդրին են ներկայացրել 20-րդ դարի ֆրանսիացի, լեհ, գերմանացի և իտալացի հեղինակների գործեր։

Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչել է առաջին անգամ: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Համերգաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը: Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն նաև աշխարհահռչակ երաժիշտներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում