Երիտասարդների օրը՝ տարվա երիտասարդական մայրաքաղաքում

ԼԼիլիթ Ասատրյան

Երիտասարդության միջազգային օրը՝ երիտասարդական մայրաքաղաքում: Հրազդանում այս տարի տոնին առանձնահատուկ են նախապատրաստվել: Միջոցառման բացմանը ներկա է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Երիտասարդության ոլորտում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում։ Ըստ այդմ՝ վստա՛հ եղեք, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է իրականացնել բազմաթիվ երիտասարդական ծրագրեր:

Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ հրազդանցիներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ սեպտեմբերին Հայաստանում կայանալիք «Սթարմուս» կրթության և արվեստի միջազգային փառատոնին:

Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ուրախ եմ տեսնել, որ ձեր շարքերը քանի գնում, բազմապատկվում են: Մենք առանձնահատուկ կարևորում ենք մարզաբնակ երիտասարդների համար հնարավորությունների ստեղծումը:

Միջոցառմանը նաև ելույթ ունեցան Հրազդանի համայնքապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը՝ կարևորելով օրվա խորհուրդը:

Փիթերս Յահիա (ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար) - Այս տարվա թեման սերունդների միջև համերաշխությունն է. ստեղծել մի աշխարհ՝ բոլոր տարիքների համար: Մեզ անհրաժեշտ են բոլոր տարիքի մարդիկ, որպեսզի նրանք համատեղ ջանքերով ստեղծեն պայծառ ապագա բոլորի համար:

Օրը հագեցած էր կրթական, մշակութային և ճանաչողական մի շարք միջոցառումներով, որոնց երիտասարդները ակտիվ մասնակցություն ունեցան:

Օրվա ավարտին Հրազդանում նախատեսվում էր նաև համերգային միջոցառում: Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ այս օրերին ոչ միայն տարվա երիտասարդական մայրաքաղաքում, այլև հանրապետության մյուս համայնքներում սպասվում են բազմաբնույթ միջոցառումներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում