ԳԳոհար Սարգսյան

Մեր առօրյա վարքագծով կարող ենք էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող և շրջակա միջավայրին վնաս հասցնող աղբի ծավալը. ՇՄ փոխնախարար

Մեր առօրյա վարքագծով կարող ենք էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող և շրջակա միջավայրին վնաս հասցնող աղբի ծավալը. ՇՄ փոխնախարար

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի եզրափակիչ համաժողովին։

 

Ծրագիրը նպատակ ունի աջակցել շրջակա միջավայրի որակի բարելավմանը և գյուղական բնակավայրերում գետերի ջրազրկման կրճատմանը` աջակցելով թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկման ժամանակակից փորձի ներդրմանը՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ռումինիայում:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին և գործընկերներին, նաարարի տեղակալը առանձնահատուկ փաստել է ծրագրի հիմքում դրված գործընկերության և համագործակցության գաղափարը․

 

«Շրջակա միջավայրի ոլորտում առկա խնդիրները չեն ճանաչում սահմաններ և ազգություններ, դրանք համամարդկային են, փոխկապակցված ու շղթայական, և դրանց լուծումներին ուղղված քայլերն էլ պետք է լինեն վերազգային, վերտարածաշրջանային և ինչն ամենակարևորն է ջանքերի միավորմամբ ու գործընկերային»,-նշել է Արամ Մեյմարյանը։

 

Նախարարի տեղակալն անդրադարձել է թափոնների կառավարման ոլորտում օրենսդրական բարեփոխումներին․

«Հայաստանի Հանրապետությունում թափոնների կառավարման ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ, ներպետական օրենսդրությունը համապատասխանեցվում է եվրոպական չափորոշիչներին՝ դրանցից բխող գործնական արդյունքներով։ Եվ այս համատեքստում ծրագիրն իր նպատակներով շատ մոտ է մեր տեսլականին՝ այն նպաստում է թափոնների կառավարման լավագույն փորձի ներդրմանը Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի ընտրված գյուղական բնակավայրերում` հիմնվելով ԵՄ մոտեցումների վրա»,-նշել է նախարարի տեղակալը:

 

 

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև աղբի խնդրին՝ նշելով, որ ամենից շատ կարիք կա աղբի հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության և կրթության մակարդակի բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության կարևորության գաղափարի ամրապնդման և որ խնդիրն առավել սուր է ջրային ռեսուրսների աղտոտման պարագայում և հատկապես գյուղական համայնքներում։
Այս համատեքստում Արամ Մեյմարյանը կարևորել է ծրագրի՝ աղբի 3R սկզբունքի իրականացման շուրջ գյուղական համայնքների կարողություններն հզորացման բաղադրիչը, որն էապես կնվազեցնի գետերի, հատկապես փոքր գետերի վրա մարդածին ազդեցությունը։

 

«Հասարակությանը պետք է սովորեցնել աղբի հետ վարվել, մենք մեր քայլերով և առօրյա վարքագծով կարող ենք էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող և շրջակա միջավայրին վնաս հասցնող աղբի ծավալը։

Պետք է սկսել փոքր քայլերից՝ քաղաքացիներին տրամադրել աղբի հետ վարվելու վերաբերյալ գիտելիք, գործիքակազմ և ինչը խիստ կարևոր է՝ վերաօգտագործել կամ տեսակավորել աղբը»- եզրափակելով իր ելույթը, նշել է նախարարի տեղակալը։

 
Ելույթներով հանդես են եկել Վանաձոր համայնքի ղեկավարիպաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ծրագրի ազգային համակարգողները։

 

Համաժողովին մասնակից կողմերի միջև կազմակերպվել է հարց և պատասխան։ Շնորհվել են թափոնների մասին իրազեկման նկարչական մրցույթի մրցանակեր։

 

Համաժողովի ավարտին համագործակցության համաձայնագիր է կնքվել քույր քաղաքների Վանաձորի (Հայաստան), Ցխալդուբոյի (Վրաստան), Ունգենիի (Մոլդովա), և Դիլիջանի (Հայստան) քաղաքապետարանների միջև։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում