ԳԳոհար Սարգսյան

Oգոստոսի 13-ին կմեկնարկի «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը

Oգոստոսի 13-ին կմեկնարկի «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը

Oգոստոսի 13-ին՝ ժամը 11:30-ին, կմեկնարկի «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը:

Մրցույթի հաղթողների անունները կհայտարարվի նույն օրը՝ ժամը 16:40-ին:

«Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնն է (EPIC)։ Մրցույթի ազգային համակազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։

Ձեռներեցության աշխարհի գավաթը ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից մեկն է։ Մրցույթի առաջին՝ ազգային փուլը, իրականացվում է յուրաքանչյուր երկրում, այնուհետև հաղթողները անցնում են մրցույթի միջազգային փուլ։

«Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2022» միջազգային մրցույթին  Հայաստանը մասնակցում է արդեն երկրորդ անգամ։ Հատկանշական է, որ 2 տարի անընդմեջ Հայաստանը հնարավորություն է ստանում հեղինակավոր այս մրցույթի միջազգային փուլին մեկի փոխարեն ներկայանալ երկու ստարտափով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում