Շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը. Քերոբյան

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Վերին Լարսում տիրող իրավիճակին և նշեց, որ արագ փչացող ապրանքների մասով խնդիր չկա, քանի որ դրանք անցնում են առանց հերթի:

«Մյուս ապրանքների մասով խնդիր ունենք: Մենք շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը»,- ասաց նախարարը:

Վահան Քերոբյանը խոսեց նաև լաստանավային հաղորդակցության մասին:

Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսեր աշխատել: Նա նշել էր, որ մնացել է ստանալ Փոթիի նավահանգստի օպերատոր հոլանդական ընկերության թույլտվությունները:

«Սպասենք մի քանի օր, և վստահ եմ, որ արդյունքը կլինի: Դա հեշտ հարց չէ, հատկապես որ զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում