ԼԼիլիթ Ասատրյան

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի` ՀՀ կրթական համակարգում ներդրումներ անելու ցանկությունը

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի` ՀՀ կրթական համակարգում ներդրումներ անելու ցանկությունը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն հանդիպել է սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ:

«Անգնահատելի է ձեր դերը ինչպես 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ օգնություն տրամադրելու, այնպես էլ հետագայում Հայաստանում բժշկության ոլորտում կատարած զգալի ներդրումների և թողած ավանդի հարցում», - ընդգծել է Գլխավոր հանձնակատարը:

Այնուհետև Զարեհ Սինանյանը նշել է, որ բարձր է գնահատում հայ բժիշկ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յակոբ Այնթապլեանի կողմից Հայաստանի կրթական համակարգում ներդրումներ անելու ցանկությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում