ԼԼիլիթ Ասատրյան

ՇՄ նախարարի տեղակալը ներկայացրել է Սևանում սիգի արդյունագործական ձկնորսության կարգի մշակման շուրջ նախարարության մոտեցումները

ՇՄ նախարարի տեղակալը ներկայացրել է Սևանում սիգի արդյունագործական ձկնորսության կարգի մշակման շուրջ նախարարության մոտեցումները

Այսօր ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում։ Այդ մասին ասված է  նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

«Ազգային պարկում նախարարի տեղակալը, պարկի տնօրենի պաշտոնակատար Կարեն Մնացականյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հանդիպում-քննարկում են անցկացրել ձկնորսությամբ և ձկան արտահանմամբ զբաղվող քաղաքացիների և անհատ ձեռներեցների հետ։

 
May be an image of 3 people, people standing and outdoors
 

Նախարարի տեղակալը ներկայացրել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության նոր կարգի մշակման շուրջ նախարարության մոտեցումները և տեսլականը։

 

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ փաստել է, որ խնդրի կարգավորման հարցում մենք գործ ունենք և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդրի հետ, ըստ այդմ՝ ներդրվող ծրագիրն առաջարկվող լուծումներով պետք է նպաստի լճում կենսապաշարի կայուն օգտագործմանն ու վերականգնմանը, ինչպես նաև գործնական և իրավական հարթություններում ձկնորսների համար ստեղծի այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կբացառվի սիգի գերորսը և ապօրինի որսը։

 
May be an image of 5 people, people standing and outdoors
 

Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի և կառուցողական քննարկումների մթնոլորտում, հնչել են մի շարք առաջարկներ, որոնք հետագայում կքննարկվեն նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից։

 
May be an image of body of water
 

«Եթե մենք ցանկանում ենք տեսանելի ու երկարատև արդյունք գրանցել, պետք է նման հանդիպում-քննարկումները շարունակական լինեն, պետք է մանրամասն վերլուծել նախորդ ծրագրերի բոլոր արդյունքներն ու վեր հանել սխալները»,- նշել է նախարարի տեղակալը։

 

Ազգային պարկում քննարկումից հետո նախարարի տեղակալն այց է կատարել հանրային N1 լողափ՝ տեղում ծանոթանալու նախորդիվ բարձրաձայնված խնդիրներին տրված լուծումներին։

 

Արամ Մեյմարյանը շրջել է հանրային լողափի տարածքում, հետաքրքրվել բարձրաձայնված խնդիրներով, դիտարկել է մատուցվող ծառայությունների որակը, այդ թվում` հանդերձարանների ու հանրային սանհանգույցների վիճակը և աղբահանության կազմակերպումը։

 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել լողափի տարածքում բժշկական և փրկարարական ծառայություններ մատուցող գործընկերներին և զրուցել իրենց հանգիստը լճի ափին կազմակերպող քաղաքացիների հետ:

 
Նախարարի տեղակալը հատկապես հորդորել է մաքուր պահել լողափը և աղբը թողնել միայն դրա համար նախատեսված վայրում։
 

Շրջայցի ավարտին Արամ Մեյմարյանը հանրային լողափի վիճակը դրական է գնահատել և հանձնարարել պատասխանատուներին մշտական ուշադրության կենտրոնում պահել տարածքում հանգստի կազմակերպման պայմանները և մատուցվող ծառայությունների որակը»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում