«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է

ՆՆարե Թադևոսյան

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում օգոստոսի 23-ին անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Սևանա լճում իրենց ուժերը չափելու համար մինչև այս պահը գրանցվել է մոտ 100 հոգի: Վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է: Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ է Հայաստանի լողի ֆեդերացիային ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր՝ անձնագիր կամ նույնականացման վկայական, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվություն:

Դավիթ Բաղումյան (ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ) - Միգուցե վախն էր, միգուցե Սևանը՝ որպես տարածաշրջան, իր բարդությամբ լողալու համար, մի քիչ քանակությունը քիչ էր՝ համեմատած մյուս մրցաձևերի: Նշենք, որ եթե սա լողավազանում լիներ, ակտիվությունը շատ կլիներ:

Լողը «Վարչապետի գավաթ» մրցաշարում առաջին անգամ է ներառված: Գրանցվածների հիմնական մասը տղամարդիկ են: Տարիքով ամենամեծ մասնակիցը 81 տարեկան է: Մրցաշարին մասնակցելու համար գրանցվել է նաև 8 արտասահմանցի:

Մրցանակային է առաջին տասը տեղը: Առաջինը 25 մետրը հաղթահարած լողորդը կստանա 1.000.000 դրամ, երկրորդը` 600.000, երրորդը՝ 400.000, չորրորդը՝ 150.000, հինգերորդ տեղը` 100.000 և 6-10-րդ տեղը 75.000 դրամ:

Արթուր Հովհաննիսյան («ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի գլխավոր մրցավար) - Ունենք մրցավարական կազմ, որը բաղկացած է 20 հոգուց: Բոլորը պրոֆեսիոնալ մարզիկներ են եղել նախկինում և ներկա պահին մարզիչներ են աշխատում և մրցավարներ են լողի ասպարեզում:

Մրցաշարի ընթացքը հսկելու են փրկարարներն ու ոստիկանությունը: Տարածքում աշխատելու է նաև շտապօգնության խումբ:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում