Երևանի «Դալմա գարդեն մոլի» ետնամասում բռնկված հրդեհը մարվել է

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Երևանի «Դալմա գարդեն մոլի» ետնամասում բռնկված հրդեհի մասին:

Օգոստոսի 9-ին, ժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա գարդեն մոլի» ետնամասում այրվում են աղբ և խոտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Դալմա գարդեն մոիլ» ետնամասում այրվում են մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ինժեներական տեխնիկա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։07-ին, մարվել՝ 22։35-ին։ Այրվել է մոտ 20 խմ աղբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում