ԼԼիլիթ Ասատրյան

ՀԿԵ-ում նշել են Երկաթուղայինի օրը

ՀԿԵ-ում նշել են Երկաթուղայինի օրը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները մի շարք միջոցառումներով նշել են իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը: Հիմնական միջոցառումներն անցկացվել են Երևանում և հանրապետության գլխավոր երկաթուղային քաղաքում՝ Գյումրիում։

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և տեքստ, որում ասվում է «нем орожник»-ը-ի նկարն է
 

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը ներկա էր Մոսկվայի տանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում ելույթ է ունեցել՝ մասնավորապես նշելով. 

 

«Հարգելի պարոն Մելնիկով, հարգելի երկաթուղայիններ,

 

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, իմ և նախարարության անձնակազմի անունից շնորհավորել ձեզ երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ:

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

Պետության համար կարևորագույն այս ոլորտի բնականոն աշխատանքի ու զարգացման գործում նշանակալից են ձեզնից յուրաքանչյուրի ավանդն ու ջանքերը: Ավելորդ չէ նշել, որ նախաձեռնություններն ունենում են ցանկալի ընթացք և հանգրվան, երբ հիմնվում են համագործակցության վրա:

 

Խոսքերիս ապացույցը Արտակարգ իրավիճակների նախարարության և Հարավկովկասյան երկաթուղու միջև ձևավորված համագործակցությունն է՝ ի շահ պետության և քաղաքացիների։

 

Նշյալ արդյունավետ համագործակցությունը մեկնարկվել է դեռևս 2011 թվականից և շարունակվում է մինչ օրս: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնագետների հետ համատեղ անցկացվել են զորավարժություններ երկաթուղային ենթակառուցվածքներում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակների հետևանքների վերացման, փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, դաշտային պայմաներում համատեղ գործողությունների համակարգման, տեխնիկական միջոցների, հնարավոր վթարների պարագայում հրամանատար և մարդկային ռեսուրսների պատրաստվածության մակարդակի ստուգման թեմաներով: Մարդկային կյանքեր փրկելու և ավելի անվտանգ դարձնելու նպատակների զուգամիտման արդյունքում մշակվել են գործողությունների համատեղ պլաններ։

 

Իսկ սույն թվականի մայիսի 11-ին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ որոնք հավելյալ լիցք կհաղորդեն մեր համատեղ նախաձեռնություններին:

 

Թվարկումների այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել և վստահ ենք, որ նման արգասաբեր և բարեկամական համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։

 

Հարգելի երկաթուղայիններ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն և անվտանգ ծառայություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում