ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԶՈւ զինծառայողները համացանց են ներբեռնել լուսանկարներ` զինվորական ծառայության առօրյայից, և ենթարկվել կարգապահական պատասխանատվության

ՀՀ ԶՈւ զինծառայողները համացանց են ներբեռնել լուսանկարներ` զինվորական ծառայության առօրյայից, և ենթարկվել կարգապահական պատասխանատվության

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում