ԳԳոհար Սարգսյան

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը։

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Դատախազությունից «Լուրերին» տեղեկացրին, որ գործընթացը վերաբերում է նաև նրան փոխկապակցված այլ անձանց, որոնց ծանուցման վերաբերյալ հայտարարությունը առաջիկայում ևս կհրապարակվի:

Այսպիսով՝ Մհեր Սեդրակյանը հրավիրվել է դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իր դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես ո՛ր գույքի մասին է՝ դատախազությունը չի մանրամասնում։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում