ԳԳոհար Սարգսյան

Քննարկումներ ազգային գեոպորտալի բարելավման նպատակով

Քննարկումներ ազգային գեոպորտալի բարելավման նպատակով

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական հանդիպումը կորեացի փորձագետների խմբի հետ, որը Կադաստրի կոմիտեի հետ գործակցում է ազգային գեոպորտալի բարելավման ուղղությամբ: Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ կատարվել են քաղաքաշինական հարցերի վերաբերյալ մի շարք ճշգրտումներ՝ գեոպորտալում ընդգրկվող տեղեկատվությունն առավել ամբողջական և մատչելի դարձնելու համար:

Անդրադարձ է եղել կոմիտեի համակարգմամբ ստեղծված ծրագրային փաստաթղթերը գեոպորտալում արտացոլելու եղանակներին, քարտեզների ճշգրտման անհրաժեշտության դեպքում կոմիտեի լիազորությունների շրջանակին: Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և խորհրդական Արտավազդ Թարխանյանը մանրամասներ են ներկայացրել քաղաքաշինության բնագավառում լիազոր մարմնի գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ:

Նրանք ընդգծել են պետական տարբեր կառույցներից ստացվող տվյալներն ու քարտեզագրական նյութերը մեկ համակարգում միասնական ձևաչափով ընդգրկելու, համադրելու, անճշտությունները վերացնելու և դրանցից օգտվելը մատչելի դարձնելու կարևորությունը: Դիտարկվել են նաև ստեղծված հարթակում Քաղաքաշինության կոմիտեի գործունեությանն առնչվող տեղեկատվական բազայի ձևավորման, հեռանկարային պահանջների հիման վրա տվյալների թարմացման հնարավորությունները:

Ազգային գեոպորտալը ներդրվել է Կադաստրի կոմիտեի կողմից՝ ապահովելու համակարգված տարածական տվյալների հասանելիություն։

Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել ազգային գեոպորտալի մաս կազմող քարտեզագրական բաղադրիչի (https://maparmenia.am/arpis/) շնորհանդեսը: Վերջինս հնարավորություն է ընձեռում համացանցի օգտատերերին առցանց միջավայրում դիտելու կադաստրային քարտեզը՝ օդալուսանկարների (օրթոֆոտոհատակագծերի) հետ համադրված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում